Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը երկու օրում ոչնչացրել է 2.2 տոննա կանեփի կանաչ զանգված

Ոստիկանությունը երկու օրում ոչնչացրել է 2.2 տոննա կանեփի կանաչ զանգված

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին և 25-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2268 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 0.65 գրամ «մարիխուանա», 0.7 գրամ և 7 հաբ «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: 

Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 233 փամփուշտ, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող 1 հրացան, ինքնաձիգի 1 պահունակ, 2 նռնակ և նռնակի 5 պայթուցիչ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերվել է 7 հետախուզվող»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am