1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը կարևորում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի կողմից Արցախի շահերի պաշտպանությունը

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը կարևորում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի կողմից Արցախի շահերի 
պաշտպանությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 26-ին Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և կառույցի անդամների հետ։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել հայկական կազմակերպության հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրա գործունեությունը՝ ուղղված Եվրոպայում Արցախի շահերի պաշտպանությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մանրամասն քննարկել հետագա ծրագրերը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամներ Դավիթ Մելքումյանը և Հայկ Խանումյանը։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]