Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը

 Ադրբեջանում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Բաքվի ժամանակով 19:00-ի դրությամբ փակվել են բացված 5627 ընտրական տեղամասերը: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ հանրաքվեն համարվում է կայացած:

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անցկացվել է կոպտագույն խախտումներով: Գրանցվել են միևնույն ընտրողների կողմից տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկելու փաստեր:

Կան տվյալներ Խըրդալան քաղաքի ընտրատեղամասում ծրարներով քվեաթերթիկներ լցոնելու մասին: 

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քվեարկության ընթացքի մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ դպրոցի ուսուցիչները հանձնարարում են երեխաների ծնողներին մասնակցել քվեարկությանը մոտակա ընտրատեղամասերում` անկախ այն փաստից, թե որտեղ են նրանք գրանցված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ապահովի վեց ծնողի մասնակցություն:

Երրորդ ընտրատեղամասում պաշտոնապես գրանցվել է հանրաքվեին մասնակցած 343, իսկ հինգերորդ ընտրատեղամասում` 430 մարդ, սակայն դիտորդները գրանցել են միայն 8 և 5 ընտրողների:

Ապշերոնյան ընտրական շրջանում քաղաքացիներին բարձրախոսների միջոցով են կանչում հանրաքվեին մասնակցելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]