1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կիևում տոնել են ՀՀ անկախության 25-ամյակը

Կիևում տոնել են ՀՀ անկախության 25-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում՝ Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը, Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից սեպտեմբերի 23-ին կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի կառավարության, Գերագույն Ռադայի ներկայացուցիչներ, գիտական, հասարակական-քաղաքական գործիչներ, Կիևում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով դիմեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ շնորհավորելով բոլորին հայությամբ համար կարևորագույն այս տոնի առիթով: Այնուհետև ելույթ ունեցան Գերագույն Ռադայի պատգամավոր, Ռադայի մշակույթի և հոգևոր հարցերով կոմիտեի նախագահ Նիկոլայ Կնյաժիցկին և պատմաբան-մշակութաբան, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոն: Վերոնշյալ անձանց դեսպան Մանուկյանը պարգևատրեց ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարության հուշամեդալներով` բարձր գնահատելով նրանց ներդրումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Ուկրաինայի ազգային օպերայի դիրիժոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Գերման Մակարենկոյի գլխավորած լարային քառյակը և դուդուկահար Արմեն Կոստանդյանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]