1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումները

ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից սեպտեմբերի 23-ին կազմակերպվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Էքս-Մարսել-Պրովանս տարածաշրջանի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Պրովանս-Ալպ-Կոտ- դ’Ազուր մարզի փոխպրեֆեկտը, նույն մարզի փոխնախագահներ, քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, Մարսելում հավատարմագրված գլխավոր և պատվավոր հյուպատոսեր, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հոգևորականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Ողջունելով ներկաններին՝ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ներկայացրել է Անկախության օրվա խորհրդի կարևորությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումները և առկա մարտահրավերները, արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Նա անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, երկկողմ տնտեսական և մշակութային համագործակցությանը, հայրենիքի զարգացման գործում ֆրանսիահայերի մեծագույն ավանդին:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի անունից՝ Մարսելի 4-րդ շրջանի քաղաքապետ Իվ Մորենը, Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազուր մարզի նախագահ Քրիստիան Էստրոզիի անունից՝ փոխնախագահ Կարոլին Պոզմանտիեն, Էքս-Մարսել-Պրովանս տարածաշրջանի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն: Վերջիներս անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ ևս մեկ անգամ հավաստելով բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին նորանոր հաջողությունների նվաճման գործում:

Միջոցառումն ուղեկցվել է հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]