Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Երիցյանը ՀՀ Նախագահի պարգևներ է հանձնել ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցներին

Արմեն Երիցյանը  ՀՀ Նախագահի պարգևներ է հանձնել ՀՀ ԱԻ նախարարության 
աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 26-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը:

Խորհրդակցության սկզբում Ա. Երիցյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանին` ՀՀ Նախագահի կողմից փ/ծ գեներալ-մայորի կոչում ստանալու կապացությամբ և մաղթել հետագա բեղուն աշխատանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նախարար Ա. Երիցյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանին և Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանին հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված Երախտագիտության մեդալները: 

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանն արժանացել է Մխիթար Հերացու մեդալի:

ՀՀ ԱԻ նախարարության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ ստանալուց հետո ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և մարզային վարչությունների մասնաշենքերում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին»։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]