Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու համար. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս

Հայաստանն անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու համար. Հալեպում  ՀՀ 
գլխավոր 
հյուպատոս

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Հալեպի նահանգապետը, քաղաքապետը, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ համայնքի հոգևոր առաջնորդներ, ազգային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հալեպահայեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ընդունելությանն ելույթով հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, ով, անդրադառնալով անկախության 25 տարիների ձեռքբերումներին և նվաճումներին, մասնավորապես նշեց, որ «25 տարի առաջ այս օրերին մեր ժողովուրդը բացեց պատմության ոսկետառ մի նոր փուլ՝ աշխարհին հայտարարելով, որ պատրաստ է լինել ազատ, անկախ, ինքնիշխան և կրել սեփական ճակատագիրը կերտելու մեծագույն պատիվն ու պատասխանատվությունը: Իրականացավ այն, ինչի մասին երազում էին աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայեր. Հայաստանը վերակերտեց անկախ պետականությունը»:

Գլխավոր հյուպատոսը նաև ընդգծեց հալեպահայության կարևոր ներդրումը Հայաստանի պետականակերտման գործում, ինչպես նաև շեշտեց, որ այսօր, երբ սիրիական ճգնաժամի հետևանքով հայկական համայնքը բազմաթիվ մարտահրավերների է բախվում, Հայաստանի Հանրապետությունը արել և անում է հնարավորը` նրանց աջակցելու և սատարելու համար: 
Միջոցառման ժամանակ գլխավոր հյուպատոսը հալեպահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված պետական պարգևներ:

Հանդիսության ավարտին Բերիո Թեմի առաջնորդ Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին պարգևատրեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ծառայության» շքանշանով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]