1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դավիթ Լոքյանն այցելել է միջմարզային մշակութային և զբոսաշրջային ցուցահանդես

Դավիթ Լոքյանն այցելել է միջմարզային մշակութային և զբոսաշրջային ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 25-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, «Մշակութային վերածնունդ» համահայկական ամենամյա փառատոնի շրջանակներում ներկա է գտնվել «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագրով միջմարզային մշակութային և զբոսաշրջային ցուցահանդեսին, որը համակցվել է Դիլիջան քաղաքի օրվա միջոցառումների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հայաստանի մարզերի և Արցախի մասնակցությամբ անցկացվող միջմարզային մշակութային և զբոսաշրջային ցուցահանդես-մրցույթը  արվեստի ցուցահանդեսից վերածվել է ներմարզային մշակութային կյանքը իմաստավորող և աշխուժացնող, միջմարզային մրցակցային մթնոլորտ ձևավորող, հեռու ու մոտ համայնքներում ստեղծագործող անհատների և կոլեկտիվների համար փոխադարձ շփումների հարթակի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մեդիա Օնիքս» ընկերության նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ԼՂՀ էկոնոմիկայի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ արդեն հինգերորդ տարին ավանդաբար անցկացվող մշակութային և զբոսաշրջության ցուցահանդեսին այս տարի մասնակցել են ՀՀ ութ մարզերի (Արագածոտն, Արմավիր, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Տավուշ) համայնքներ, համայնքային ենթակառուցվածներ, որտեղ զարգացած են դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ճյուղերը` գորգագործություն, ձեռագործ, կարպետագործություն, բրուտագործություն, երկաթագործություն, մանրանկարչություն, փայտագործություն: ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ միասին շրջայց է կատարել քաղաքային հրապարակում տեղադրված տաղավարներով, ծանոթացել հայ վարպետների ձեռքի աշխատանքներին, հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված արվեստի նմուշներով, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի շուրջ:

Արդեն ավանդական դարձած «Մշակութային վերածնունդ» գորգագործության և կիրառական արվեստի հանրապետական փառատոնին հաջորդել է Դիլիջանի օրվան նվիրված գեղարվեստական ծրագիր: Ներկաներին տոնի առթիվ շնորհավորել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]