Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սիրիահայ բժշկի բարեգործական ծրագրերը Հայաստանում շարունակվում են

Սիրիահայ բժշկի բարեգործական ծրագրերը Հայաստանում շարունակվում են

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ հանրահայտ բժշկի բարեգործական ծրագրերը Հայաստանում շարունակվում են: Բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ,  ACMA-ի (Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի)  հիմնադիր և նախագահ դոկտոր Ջանի Հադաթը կրկին Հայաստանում է:

Տարին 2-3 անգամ սիրիահայ բժիշկը գալիս ու վիրահատություններ է կատարում Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում և ԼՂ-ում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս այցի շրջանակներում` 1 շաբաթվա ընթացքում, բժիշկը հասցնում է մի քանի հարյուրի հասնող հիվանդների զննել և անհրաժեշտության դեպքում՝ վիրահատել:

Բժիշկ Հադաթն արդեն 38-րդ անգամ է նման այց կատարում Հայաստան: Այս այցի շրջանակներում Ջանի Հադաթը հերթական անգամ եղավ Գյումրիում, որտեղ սեպտեմբերի 22-24-ը տարաբնույթ 50  վիրահատություն է կատարել, իսկ մինչ այդ ավելի քան 200 խորհրդատվություն: Այս անգամ վիրահատության ու խորհրդատվության համար Գյումրի էին եկել ոչ միայն Շիրակի մարզի տարբեր համայնքներից, այլ նաև Լոռիից ու հարևան Վրաստանի հայաբնակ համայնքներից: Ինչպես միշտ, այս անգամ ևս բժիշկին դիմում էին ճողվածքներ, թութք, խպիպ, քաղցկեղ և այլ խնդիրնե ունեցող անձինք: Ցանկացած վիրահատություն բժիշկի կողմից  կատարվում է փոքր բացվածքով, ինչը հնարավորություն է տալիս հիվանդին հենց նույն կամ հաջորդ օրն արդեն դուրս գրվել հիվանդանոցից:

Բժիշկը դեռևս 2000 թվականից  իր կյանքի սկզբունքն է  դարձրել պարբերաբար Հայաստան այցելելով` անվճար վիրահատություններ կատարելն ու բուժօգնություն ցուցաբերելը, բայց արմատներն ու նախապատմությունը բավականին խորն են՝ 1988թ-ի աղետալի երկրաշարժի  ժամանակ բժիշկն աշխատում էր Քուվեյթում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց բժիշկը, 2000 թվականից Հայաստանում սկսեց բժշկական բարեգործական գործունեություն ծավալել: Առաջին խմբում ընդամենը երկու բժիշկ էր, իսկ հիմա արդեն մեծ խումբ է, ավելին,   Ջանի Հադաթի կողմից վերապատրաստվում են նաև տեղի մասնագետները:Այս օրերին բժիշկը խորհրդատվություն և վիրահատություններ է անցկացնում Երևանում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]