Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

SpaceX ընկերությունն առաջին շարժիչն Է փորձարկել միջմոլորակային թռիչքների համար

SpaceX ընկերությունն առաջին շարժիչն Է փորձարկել  միջմոլորակային թռիչքների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերությունն առաջին շարժիչն Է փորձարկել միջմոլորակային թռիչքների համար:Գործընթացի լուսանկարները Twitter-ի իր հաշվում զետեղել Է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շարժիչն ստացել Է Raptor (անգլերեն՝ «գիշատիչ», «մեծամողես») անվանումը: Մասկի խոսքով՝ Raptor-ի տեսակարար ազդակը (ռեակտիվ շարժիչի արդյունավետության ցուցանիշը) կազմել Է 382 վայրկյան, իսկ քարշը՝ 3 մեգանյուտոն:

Ինչպես գրում Է Bisinnes Insider հրատարակությունը, Raptor-ն աշխատում Է մեթանի եւ հեղուկ թթվածնի խառնուրդով:

Մասկը փորձարկման լուսանկարը զետեղել Է Աստղագնացության 67-րդ միջազգային կոնգրեսի նախօրեին, որը սեպտեմբերի 27-ին անցկացվելու Է Գվադալահարում (Մեքսիկա). պլանավորվում Է, որ ելույթի ընթացքում SpaceX-ի ղեկավարը կպատմի Մարսի յուրացման պլանների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]