Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ԵԿՄ հուշամեդալներ հանձնեց առաջնագիծ մեկնած կամավորներին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ԵԿՄ հուշամեդալներ հանձնեց առաջնագիծ մեկնած կամավորներին

ԳԱՎԱՌ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանությանը Գավառի տարածքից մասնակցած 29 կամավորների:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը ԵԿՄ վարչության անունից Երկրապահի հուշամեդալներով եւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհակալական խոսքի տպագիր տեքստով պարգեւատրեց Գավառի տարածքի ԵԿՄ 29 անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետության սահմանների  պաշտպանության դիրքերում եւ Արցախյան ազատամարտում աչքի են ընկել թե՛ 1991-94 թվականներին, թե՛ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին՝ կամավոր մեկնելով առաջնագիծ:

«Դուք ժամանակին արել եք այն, ինչը միայն երախտագիտության է արժանի:Ձեր ու ձեր մարտական ընկերների շնորհիվ մենք կարողացանք ապահովել մեր հաղթանակները եւ պահպանել մեր երկրի անկախությունն ու սահմանները: Ապրիլյան հերոսամարտերում  էլ ձեզանից շատերի զավակները, ոգեւորվելով ձեր գործած սխրանքներով, հերոսական ու հաղթական կռիվներ մղեցին մեր անդորրը խախտած նենգ թշնամու դեմ: Դուք եղել եք առաջնագծում եւ տեսել, թե ինչ հերոսական ոգի ունեն մեր երիտասարդ զինվորները:Այս պարգեւատրումը դեռեւս ձեր գնահատման իրական չափանիշը չի, քանի որ ձեր անձնազոհությամբ, այն էլ ոչ թե մեկ անգամ, դուք ապացուցել եք, որ հայրենիքին ծառայելը սուրբ պարտականություն է:Մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ինչպես զոհված ու վիրավոր ազատամարտիկների, Ապրիլյան հերոսամարտերում զոհված կամ հաշմված զինծառայողների, այնպես էլ կամավոր հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցածների ընտանիքներին:Մենք միշտ պատրաստակամ ենք՝ լսելու եւ ընդառաջելու ձեզ ամենատարբեր խնդիրներում՝ աշխատանքի տեղավորման, բուժման, գյուղատնտեսական աշխատանքներում աջակցություն ցուցաբերելու»-ասաց մարզպետը: Շնորհակալություն հայտնելով ստացած պարգեւի համար՝ ազատամարտիկ, 2016 թվականի  ապրիլ-մայիսին առաջնագիծ մեկնած Հովհաննես Միրիբյանը միաժամանակ առավել թանկ պարգեւ համարեց այսօրվա խաղաղությունը, մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումը եւ հայ կյանքի հարատեւության իրավունքի նվաճումը:»Ոգեւորված ենք նման գնահատականի համար: Մեր շարքերում մարտիկներ կան, որ մինչ այժմ նման պարգեւների չէին արժանացել: Սակայն մեզ համար ամենամեծ պարգեւն այն է, որ մենք մարտնչել ենք հանուն մեր սուրբ հայրենիքի ազատության, որ այդ մաքառումով կարողացել ենք ապահովել հայ ժողովրդի, հայ կյանքի շարունակականությունը»-նշեց Հովհաննես Միրիբյանը:

Հանդիպման ավարտին ԵԿՄ Գավառի բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը  «Ասպետաց ակադեմիայի» անունից հուշամեդալով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]