Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՅՈՒՆԻՖԻԼԻ հրամանատարությունը բարձր է գնահատում Լիբանանում հայ խաղաղապահների գործունեությունը

 ՅՈՒՆԻՖԻԼԻ հրամանատարությունը բարձր է գնահատում Լիբանանում հայ 
խաղաղապահների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ֊ի խաղաղապահ առաքելության «Արևմտյան Հատվածի» հրամանատար Արթուրո Նիտտիի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ խաղաղապահների և իտալական հրամանատարության փոխգործակցությանը, Լիբանանի հարավում անվտանգության իրավիճակին առնչվող խնդիրներ։

«Արևմտյան Հատված» կենտրոնակայանի հրամանատար բրիգադի գեներալ Արթուրո Նիտտին բարձր է գնահատելց հայ խաղաղապահների ծառայությունը ՅՈԻՆԻՖԻԼ-ի կազմում:

Միջոցառմանն ունեցած իր ելույթում դեսպան Սամվել Մկրտչյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով նրանց կարևոր առաքելությունը բարեկամ Լիբանանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Նա անդրադարձավ ՄԱԿ֊ի խաղաղապահության դերակատարությանը՝ ուղղված հակամարտությունների խաղաղ, քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ անվտանգության միջավայր ապահովելուն։

Սամվել Մկրտչյանը Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել բրիգադի գեներալ Արթուրո Նիտիին, փոխգնդապետ Ջուզեպպե Անեկկային և 1-ին մարշալ Սալվատորեյին՝ հայ զինծառայողներին ծառայողական պարտականությունների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառմանը հայկական պարային և երաժշտական կատարումներով հանդես են եկել Բեյրութից ժամանած «Համազգային», «Նոր սերունդ» և «Արին» մշակութային միությունների համույթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]