Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

TripAdvisor-ը հրապարակել Է աշխարհի ամենաարտասովոր ռեստորանները

TripAdvisor-ը հրապարակել Է աշխարհի  ամենաարտասովոր ռեստորանները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TripAdvisor տուրիստական ծառայությունը կազմել Է աշխարհի տասը ամենաարտասովոր ռեստորանների վարկանիշը: Ցուցակում տեղերը աստիճանակարգված չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության կայքում:

Մասնավորապես, ցուցակում տեղ Է գտել Sci-Fi Dine-In Theater Restaurant-ը, որը տեղավորված Է Ֆլորիդայում Disney's Hollywood Studios զվարճալիքների թեմատիկ զբոսայգու տարածքում: Ռեստորանը ձեւավորված Է 1950-ական թվականների ամերիկյան ավտոմոբիլային կինոթատրոնի ոճով: Հաստատությունում սեղանները հիշեցնում են ծալովի թափքածածկով մեքենաներ:   

Փարիզի Dans le noir ռեստորանում հաճախորդներին առաջարկում են ճաշել լիակատար մթության մեջ: Տանզանիայում գտնվող The Rock հաստատությունը ուշագրավ Է նրանով, որ գտնվում Է Հնդկական օվկիանոսի ոչ մեծ ժայռի վրա:

Վարկանիշում հայտնվել են նաեւ Մալդիվյան կղզիների վրա տեղավորված Ithaa Undersea Restaurant-ը, ճապոնական Ninja New York ռեստորանը՝ Նյու Յորքում, իտալական Ristorante Grotta Palazzese հաստատությունը, Cereal Killer Cafe-ն Լոնդոնում, մեքսիկական Alux Restaurant-ը, գերմանական Food Loop-ը եւ նորզելանդական Christchurch Tramway Restaurant-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am