Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն առաջարկում է Սփյուռքի նախարարությունը վերանվանել ՀՀ սփյուռքի և հայրենադարձության նախարարություն

ՀՀԿ-ն առաջարկում է Սփյուռքի նախարարությունը վերանվանել ՀՀ սփյուռքի և 
հայրենադարձության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է Սփյուռքի նախարարությունը վերանվանել ՀՀ սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքով, բացի ՀՀ կառավարության կողմից առաջարկված փոփոխություններից, ՀՀԿ-ում սեպտեմբերի 26-ին բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունեցել, որի արդյունքում նաև քննարկվել է ՀՀ սփյուռքի նախարարության անվանափոխության հարցը: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ առաջարկը կարող է տեղ գտնել կառավարության կողմից առաջարկվող նախագծում և լուրջ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վրա:

«ՀՀԿ-ն առաջարկում է ՀՀ սփյուռքի նախարարությունը անվանակոչել Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: Դրանով կփոխվի ոչ միայն անվանումը, այլ նաև գործընթացը, որպեսզի մեր համաքաղաքացիներին օժանդակենք, առաջարկենք, օգնենք իրականացնել հայրենադարձություն»,- նշեց Գագիկ Մելիքյանը:

ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ այդ փոփոխությունը դրական ազդեցություն կունենա նաև երկրի տնտեսական արդյունավետության բարձրացման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]