Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լեզուների իմացությունը կնպաստի միջմշակութային հաղորդակցման զարգացմանը

Լեզուների իմացությունը կնպաստի միջմշակութային հաղորդակցման զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեզուների եվրոպական օրվա» առթիվ ԵՊԼՀ-ում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ «ՀՀ առաջնայնությունները լեզվական և լեզվամշակութային կրթության ոլորտում» թեմայով հանդիպում: «Ցանկալի է, որ մեր երկրում հանրությունը մեկից ավելի  օտար լեզուների տիրապետի, իրականանա միջմշակութային հաղորդակցում: Մեր նպատակն է նպաստել ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանմանը և տարածմանը աշխարհում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը:

Կլոր սեղանի շուրջ հավաքվել էին ինչպես ԵՊԼՀ-ի ներկայացուցիչները, այնպես էլ անձիք ՀՀ ԿԳ նախարարությունից:

«Եթե երեխան սովորում է անգլերեն, ֆրանսերեն կամ իտալերեն, լավ կլինի, որ մյուս օտար լեզուն արևելյան լինի`  չինարեն, արաբերեն և այլ: Շատ կարևոր է հայերենի դերը: Միայն մեր երկրում ենք ասում «Բարի լույս», մյուս բոլոր երկրներում` «Բարի առավոտ»: «Լույսը» յուրահատուկ նշանակություն ունի: Այլ մշակույթներ յուրացնելով` պետք է զգույշ լինել և  չկորցնել մեր սեփականը»,-ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի խոսքով`ՀՀ-ն ակտիվ համագործակցում է «Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի» հետ:   «Տարբեր մասնագետներ 2001թ-ից մասնակցում են սեմինարների,  վերապատրաստումների և այլ  ծրագրերի»,- շեշտեց պրոռեկտորը:

Ըստ օտար լեզուների ամբիոնի ներկայացուցիչների` գերմաներենը, ֆրանսերենը և այլ լեզուները  տարածելու համար տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր են մշակվում և իրականացվում, սակայն  հաճախ պետության աջակցության կարիք է լինում:

«Մի կողմից ռուսաց լեզվի  մասնագետների պահանջարկ կա, մյուս կողմից` չկան մասնագետներ: Կարծում եմ ` անհրաժեշտ  է հստակ ռազմավարություն մշակել ռուսաց լեզվի հետ կապված խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց բանասեր Նինա Տատկալոն:

«Լեզուների եվրոպական օր» ամենամյա նախագիծն իրականացվում է 2001թ.: Ծրագրի նպատակն է աջակցել լեզվական բազմազանությանը, աշխարհում տարբեր լեզուների  դասավանդման զարգացմանը: Այն հիմնվել է Եվրոպայի խորհրդի կողմից: Հայաստանի Հանրապետությունում  նախորդ տարիներին լեզուների օրվա առթիվ անցկացվել է 900 միջոցառում: Այս տարի  հնարավոր է` դրանց թիվը հասնի 1000-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]