Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մենամարտիկը» ֆիլմը Յալթայում կբացի «Եվրասիական կամուրջ» առաջին միջազգային կինոփառատոնը

«Մենամարտիկը» ֆիլմը Յալթայում կբացի «Եվրասիական կամուրջ» առաջին միջազգային կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսեյ Միզգիրյովի «Մենամարտիկը» ֆիլմը սեպտեմբերի 30-ին կբացի «Եվրասիական կամուրջ» առաջին միջազգային կինոփառատոնը, որը Յալթայում անցկացվելու Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ ռեժիսոր Նիկիտա Միխալկովի նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտնել Է Ղրիմի կառավարության մամուլի ծառայությունը: 

«Փառատոնի բացման արարողության շրջանակներում կցուցադրվի «Մենամարտիկը» ֆիլմը, որը կներկայացնի բեմադրող ռեժիսոր Ալեքսեյ Միզգիրյովը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Կառավարության հաղորդագրության մեջ նաեւ նշված Է, որ, ինչպես սպասվում Է, փառատոնի հյուրերն ու մասնակիցները կդառնան Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բելգիայի, Հնդկաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի կինեմատոգրաֆիստները:

«Եվրասիական կամուրջի» ծրագիրը ներառում Է խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, պրեմիերաներ եւ հետահայաց ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ եւ վարպետության դասեր, կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ»,-ասված Է մամուլի տեղեկագրում:

Փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը: Փառատոնի արդյունքների ամփոփումից հետո «Եվրասիական կամուրջի»  փակման հանդիսավոր արարողության շրջանակներում տեղի կունենա աշնան ամենասպասվող կինոնկարներից մեկի՝ Նիկոլայ Խոմերիկիի «Սառցահատ» ֆիլմի առաջին ցուցադրությունը:

Փառատոնի նախագահներն են Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վիկտոր Մերեժկոն եւ Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարար ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Արինա Նովոսելսկայան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am