Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է աջակցել այն երկրներին, որոնք ցանկանում են անցնել ատոմային Էներգիայի. Ամանո

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է աջակցել այն երկրներին, որոնք ցանկանում են անցնել ատոմային Էներգիայի. Ամանո

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային նյութերի պաշարների դիտազննման միջոցով միջուկային զենքի տարածման կանխումը կարելի Է համարել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՍՄԱԳԱՏԷ) հիմնական նվաճումը նրա հիմնման պահից ի վեր: Ըստ որում այն երկրների աջակցումը, որոնք ցանկանում են անցնել ատոմային Էներգիայի, մնում Է գործակալության գերակայությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին այս մասին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 60-րդ նստաշրջանի բացմանն ունեցած իր ելույթի ժամանակ:    

«Շուրջ 30 զարգացող երկրներ այսօր քննարկում են ատոմային Էներգետիկայի անցնելու հնարավորությունը,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:- Մասնավորապես, սպասվում Է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում չորս միջուկային ռեակտորներից առաջինը կգործարկվի 2017 թվականին»: Նրա խոսքով՝ եթե երկրները որոշեն անցնել ատոմային Էներգիայի օգտագործան, գործակալությունը պատրաստ Է նրանց օգնություն ցույց տալ խաղաղ ատոմի անվտանգ օգտագործման հարցում:   

Գործակալության գլխավոր տնօրենը նաեւ ընդգծել Է, որ անցած 60 տարիները ցուցադրեցին, որ միջուկային գիտությունը եւ տեխնոլոգիաները կարեւորագույն դեր են խաղում կայուն զարգացման օժանդակման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]