Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկել են գերատեսչությունների ամենամյա հավաք-պարապմունքները

Հայաստանում մեկնարկել են գերատեսչությունների ամենամյա հավաք-պարապմունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 26-ին մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Այնուհետև Սեյրան Օհանյանը հանդես է եկել «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով դասախոսությամբ:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև նրանց շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]