Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ընտրություններում Քլինթոնին պաշտպանում է աֆրոամերիկացիների 75 տոկոսը

ԱՄՆ-ի ընտրություններում Քլինթոնին պաշտպանում է աֆրոամերիկացիների 75 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետական իր մրցակցի՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ ճնշող առավելություն ունի Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Morning Consult ընկերության կողմից անցկացված համազգային հարցման արդյունքները:  

Նախկին պետքարտուղարի օգտին մտադիր Է քվեարկել լատինամերիկյան ծագում ունեցող ամերիկացիների 54 տոկոսը եւ աֆրոամերիկացիների 75 տոկոսը: Թրամփի օգտին պատրաստ Է իր ձայնը տալ իսպանախոս ընտրողների 20 տոկոսը եւ սեւամորթների միայն 7 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ Թրամփը վստահորեն առջեւից Է ընթանում ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության շրջանում, որի ներկայացուցիչների 44 տոկոսը հայտարարել Է, որ մտադիր Է իր ձայնը տալ միլիարդատեր թեկնածուին՝ Քլինթոնի կողմնակիցների 33 տոկոսի համեմատությամբ:

Բոլոր ընտրողների հաշվառմամբ, սեպտեմբերի 22-ից 24-ն անցկացված հարցման համաձայն, Թրամփը Քլինթոնին գերազանցում Է ընդամենը 1 տոկոսով՝ 39 տոկոս՝ 38 տոկոսի դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]