1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստան-Ռուսաստան երիտասարդական համաժողին մասնակցելու են ավելի քան 200 երիտասարդ

Հայաստան-Ռուսաստան երիտասարդական համաժողին մասնակցելու են ավելի քան 200 
երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 12-ից 14-ը տեղի է ունենալու «Հայացք դեպի ապագա» խորագիրը կրող Հայաստան-Ռուսաստան երիտասարդական երկրորդ համաժողովը: Համաժողովին մասնակցելու են Ռուսաստանից և Հայաստանից ավելի քան 200  ուսանող և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովը կազմակերպվել է «Հայ-ռուսական  երիտասարդական ալյանս» ՀԿ-ի և Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշեց  «Հայ-ռուսական  երիտասարդական ալյանս» ՀԿ-ի նախագահ Ռաֆայել Պողոսյանը, համաժողովը իրականացվում է  ՌԴ նախագահի կարգադրությամբ տրամադրված միջոցներով և ուղղված է ամրապնդելու երկու երկրների երիտասարդական ՀԿ-ների միջև բարեկամությունը:

«Երիտասարդական համաժողովի նպատակն է միավորել և ամրապնդել երկու երկրների երիտասարդներին: Այն հնարավորություն է տալու երիտասարդներին հանդիպելու եվրասիական ինտեգրման ոլորտում առաջատար փորձագետների հետ և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները»,- ասաց Պողոսյանը:

Համաժողովը նախատեսում է լիագումար նիստ  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Հայաստանի ու Ռուսաստանի պետական մարմինների ներկայացուցիչների , ինչպես նաև ճանաչված փորձագետների և հասարակական գործիչների մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]