Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ձգտում են էներգախնայողությամբ նվազեցնել կախվածությունն էներգակիրներից

Հայաստանում ձգտում են էներգախնայողությամբ նվազեցնել կախվածությունն էներգակիրներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգախնայողության ծրագրերը կնվազեցնեն կախվածությունն էներգակիրներից: Այս մասին Երևանում կազմակերպված «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարան շենքերում» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը: Նրա խոսքով, էներգախնայողության ծրագրերը կկրճատեն նաև ջերմոցային գազերի արտանետումը, որը գլոբալ տաքացման պատճառ է:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Հայաստանում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է վերացնել բնակարանային աղքատությունը և բարելավել ցածր եկամուտ ունեցող ընտանիքիների բնակարանային պայմանները: Հիմնադրամն իրականացնում է ծրագրեր` ուղղված տների և բնակարանների վերակառուցմանը և վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը: Ծրագրերից մեկի շրջանակում կատարվել է ուսումնասիրություն` պարզելու էներգախնայողության ոլորտում բնակիչների տեղեկացվածության մակարդակը, նրանց ծախսերը և այլն:

Ըստ ուսումնասիրությունների` ցուրտ եղանակին բազմաբնակարան շենքում բնակիչների 70 տոկոսը տունը ջեռուցելու համար վճարում է 20 000-60 000 դրամ, ամռանը` 5-20 հազար դրամ: Հարցմանը մասնակցած ընտանիքների 61 տոկոսը նրանք էին, որոնց եկամուտը 150 հազար դրամ էր:

«Նրանք այդքան ծախս ունենալով հանդերձ, պատրաստ չէին վճարել, որ կատարվեր շենքի ընդհանուր ջերմամեկուսացում: «Հաբիթաթ» հիմնադրամն առաջարկում է փոքրածավալ, մասնակի միջոցառումներ, որոնք իրենցից ներկայացնում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների շքամուտքի դռների ջերմամեկուսացում, տանիքի ջերմամեկուսացում և այլն: Սրանք առաջնային լուծումներն են: Վերջերս կատարած էներգետիկ աուդիտի արդյունքում պարզ դարձավ, որ այդ միջոցառումներից հետո գրանցվում է մինչև 7 տոկոս խնայողություն: Եթե արվի ամբողջ շենքի ջերմամեկուսացում, ապա խնայողությունը կկազմի մինչև 60 տոկոս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վարդանյանը:

Հիմնադրամի կատարած հարցումները ցույց են տվել, որ էներգախնայողության վերաբերյալ բնակիչների շրջանում տեղեկացվածության պակաս կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]