Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թայվանը 35,5 հազար զինվոր է մոբիլիզացրել թայֆունի հետեւանքների վերացման համար

Թայվանը 35,5 հազար զինվոր է մոբիլիզացրել թայֆունի հետեւանքների վերացման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը 35,5 հազար զինվոր Է մոբիլիզացրել կղզուն մոտեցող «Մեգի» («Նյանյույ») թայֆունի հնարավոր հետեւանքների վերացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտնել Է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):

Մոտեցող թայֆունը կդառնա այս տարի թվով արդեն 17-րդը, որը կմոլեգնի կղզում: Թայվանի օդեւեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ թայֆունը կղզում կմոլեգնի սեպտեմբերի 27-ին: Այժմ այն գտնվում Է Հուալյանի գավառից 530 կիլոմետր հարավ - արեւելք ընկած շրջանում:

Գործակաության տվյալներով՝ գերատեսչությունն ստեղծել Է օպերատիվ շտաբ թայֆունի հնարավոր հետեւանքների դեպքում օգնություն ցույց տալու համար: Հնարավոր աշխատանքների համար նաեւ մոբիլիզացվել են գրեթե 4 հազար փոխադրամիջոց, նավակներ, 14 ուղղաթիռ, 14 AAV-7 դեսանտի լողացող մեքենա, ութ V-150 զրահապատ փոխադրամեքենա:  

Բացի դրանից, գերատեսչությունն ամբողջ կղզում ստեղծել Է 92 զինվորական ճամբար, որոնք կարող են ծառայել որպես ապաստարաններ՝ թայֆունից առաջ կամ հետո տարահանման դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]