Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները դեռ չեն հանվել. փոխնախագահ Սալեհի

Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները դեռ չեն հանվել. փոխնախագահ Սալեհի

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իրագործումից հետո Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների սպասվող վերացումը դեռեւս տեղի չի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի փոխնախագահ, Իսլամական Հանրապետության Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ հանդես գալով ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 60-րդ նստաշրջանի բացմանը:

«Պատժամիջոցների համապարփակ եւ օպերատիվ վերացման հետ կապված սպասումները, ինչպես հայտարարվել Էր ԳՀՀՊ-ում, դեռեւս չեն իրականացել»,-ասել Է նա, նշելով, որ «կողմերի պարտավորությունների փոխադարձ եւ ամբողջական իրագործումը կրիտիկական հիմք Է ԳՀՀՊ-ի համար»:

 Մինչդեռ, Սալեհիի խոսքով՝ Իրանը հսկայական ջանքեր Է գործադրում՝ իրագործելով Գործողությունների համատեղ համապարփակ պլանով ստանձնած իր պարտավորությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]