Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվել

Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի խումբ անձինք բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են հայտնել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ: Նրանք պահել են պաստառ «Ժողովուրդը թագավոր չի ցանկանում» գրությամբ, ինչպես նաև ձերբակալված ընդդիմադիր գործիչների լուսանկարներ:

Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխություններից հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]