Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է կանադահայ մի խումբ ուխտավորների

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է կանադահայ մի խումբ ուխտավորների

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կանադայից Արցախ ժամանած հայ ուխտավորների խմբին՝ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի առաջնորդությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել կանադահայ համայնքի դերն Արցախի վերականգնման և զարգացման գործում և նշել, որ նման ուժեղ թիկունքի առկայությունն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին առավել վստահ քայլերի մղում:

Անդրադառնալով հետագա համագործակցության  հնարավոր ուղիներին՝ ԱԺ նախագահը կարևորել է փոխգործակցության սկզբունքը:

«Մենք բարձր ենք գնահատում Սփյուռքի մեր հայրենակիցների օժանդակությունը,  բայց Արցախը նույնպես իր դերն ունի և պիտի շարունակի Սփյուռքի կյանքում այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ հայապահպանությունը, նոր սերնդի շրջանում հայրենասիրություն սերմանելը և հայի հաղթական ոգին նրանց մեջ մշտարթուն պահելը»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Կանադայի թեմի առաջնորդ Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը, ներկաների անունից երախտագիտություն հայտնելով խորհրդարանի նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս հանդիպումը նոր խթան կտա կանադահայ համայնքին հայրենիքին առավել մեծ ու հասցեական օժանդակություն բերելու և նոր գաղափարներ  որոնելու առումով:

Այնուհետև ներկաները օրենսդիր մարմնի ղեկավարին են առաջադրել Արցախի տնտեսությանը, միջազգային ճանաչմանը, ապրիլյան դեպքերին, աշխարհաքաղաքական գործընթացների՝ Արցախի վրա ունեցած ազդեցությանը  և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]