Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել են արդարադատության համակարգի 76 աշխատակից

Թուրքիայում ձերբակալվել են  արդարադատության համակարգի 76 աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՍՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների շրջանակներում ձերբակալվել արդարադատության համակարգի 76 աշխատակից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հետախուզական գործողությունները իրականացրել են Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Իզմիրի կենտրոնական 4 շրջաններում:

Ձերբակալվածների մեջ կան գրագիրներ, խմբագիրներ, կարգադրիչներ, արդարադատության ոլորտի տարբեր աշխատակիցներ:

Այժմ ձերբակալվածների տներում եւ աշխատավայրերում հետաքննություն է ընթանում` կապված  Bylock գաղտնի հաղորդակցության համակարգից օգտվելու հետ:

Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում, Ինդոնզիայում  եւ բազմաթիվ այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, տարբեր պետական եւ մասնավոր ոլորտներում աշխատող անդամներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]