Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օբաման խոստովանել Է, որ Սպիտակ տանը գտնվելու տարիներին սկսել Է շատ հայհոյախոսել

Օբաման խոստովանել Է, որ Սպիտակ տանը գտնվելու տարիներին սկսել Է շատ հայհոյախոսել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում սկսել Է  ավելի շատ գործածել անպարկեշտ բառեր, քան դա անում Էր նախքան պաշտոնավարումը: Նա դա խոստովանել Է ամերիկացի պատմաբան Դորիս Քյոռնս Գուդվինի հետ կայացած զրույցում, որը մասնագիտացած Է ԱՄՆ-ում նախագահության ինստիտուտի հետազոտության բնագավառում: Այդ յուրատեսակ հրաժեշտի հարցազրույցի սղագրությունը, որը գրանցվել Է հունվարին Սպիտակ տնից Օբամայի հեռանալու առնչությամբ, հրապարակել Է Vanity Fair հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Ընդհանուր առմամբ, մարդիկ, որոնք ինձ ճանաչում են, կասեն, որ իմ հրապարակային անձը խիստ չի տարբերվում մասնավորից»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարը: Այնուամենայնիվ, հավելել Է նա, կա «երկու բացառություն»: Առաջինն այն Է, որ մասնավոր կարգով «ես ավելի շատ եմ հայհոյում, քան պետք Է», ասել Է Օբաման, որն առաջին անգամ նախագահական ընտրություններում հաղթել Է 2008 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2012-ին: «Եվ պարզվում Է, որ գտնվելով այդ պաշտոնում, ես ավելի շատ եմ հայհոյում, քան նախկինում»,- ասել Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:  

Մինչդեռ Օբամայի շարադրած տեղեկատվության համաձայն՝ իր մերձավոր շրջապատում կան թունդ արտահայտությունների երկու Էլ ավելի մեծ սիրահարներ: «Բարեբախտաբար, թե՛ Սպիտակ տան աշխատակազմի իմ պետը (Դենիս Մակդոնոուն) եւ թե՛ ազգային անվտանգության գծով իմ օգնականը (Սյուզան Ռայսը) անհամեմատ ավելի շատ են հայհոյում, քան ես»,- ասել Է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը:    

Իսկ երկրորդ բացառությունն, ինչպես պարզաբանել Է Օբաման, այն Է, որ մասնավոր կյանքում «ես կարող եմ շատ ավելի հեգնական եւ խիստ լինել գնահատումներում», քան հանրության առջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]