1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանի պետական բյուջեի նավթային եկամուտները կշարունակեն պակասել

Ադրբեջանի պետական բյուջեի նավթային եկամուտները կշարունակեն պակասել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (ARDNF)  կողմից երկրի պետական բյուջեին կատարվող փոխանցումները կշարունակեն նվազել: Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվականը:

Report-ի փոխանցմամբ` Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտնել է, որ 2017 թվականին նավթային ֆոնդից երկրի բյուջե փոխանցվող գումարը կպակասի 1.5 մլրդ մանաթով:

2016 թվականին Նավթային ֆոնդից երկրի պետական բյուջե փոխանցվել է 7 մլրդ 615 հազար մանաթ:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` 2016 թվականի 8 ամիսների ցուցանիշների համաձայն` Ադրբեջանի տնտեսության մեջ մեծ հետընթաց է գրանցվել. երկրի ընդհանուր տնտեսական եկամուտները 12 մլրդ դոլարով նվազել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]