Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում խոստացել են ձերբակալել Սահակաշվիլիին, եթե նա հայտնվի երկրում

Վրաստանում խոստացել են ձերբակալել Սահակաշվիլիին, եթե նա հայտնվի երկրում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի սահմանը հատելու դեպքում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կձերբակալվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտարարել Է հանրապետության ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին: 

Սահակաշվիլին վերջերս վրացական ԶԼՄ-ներին հայտնել Էր, որ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների Էկզիթ-պոլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինքը կժամանի Վրաստան, իսկ ընտրություններից մի քանի օր առաջ իր շտաբը կբացի Թուրքիայում՝ հանրապետության հետ սահմանին:

Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, որը թեկնածու Է առաջադրված Զուգդիդի շրջանի մեծամասնական ընտրատարածքում, իր կողմնակիցների հետ ունեցած գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարում Է, որ Վրաստան իր ամուսնու վերադարձն «անխուսափելի Է»:

Մինչդեռ, ինչպես հայտարարել Է Մղեբրիշվիլին, նախկին նախագահը կձերբակալվի Վրաստանում հայտնվելու դեպքում, քանի որ նրա նկատմամբ հետախուզում Է հայտարարված  հանցագործությունների համար:

Այժմ Սահակաշվիլին Ուկրաինայի Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարն Է: Նա զրկված Է Վրաստանի քաղաքացիությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]