Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում գործարկվել Է աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը՝ FAST-ը

Չինաստանում գործարկվել Է աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը՝ FAST-ը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Գույչժոուի նահանգում շահագործման Է հանձնվել աշխարհում խոշորագույն ռադիոաստղադիտակը՝ FAST-ը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ShanghaiDaily.com-ը:

Օբյեկտի, որի շինարարությունն սկսվել Է 2011 թվականից, պաշտոնական գործարկման արարողությանը հավաքվել Էին հարյուրավոր մարդիկ: Ռադիոաստղադիտակի ռեֆլեկտորի տրամագիծը կազմում Է 500 մետր, իսկ դրա մակերեսը համարժեք Է 30 ֆուտբոլային դաշտերի: FAST-ի ստեղծման համար ծախսվել1,2 միլիարդ յուան (180 միլիոն դոլար):  

FAST-ի միջոցով աստղագետները մտադիր են դիտարկել այն տիեզերական օբյեկտները, որոնք Երկրից հեռու են մինչեւ 11 միլիարդ լուսային տարի տարածությամբ: Տվյալների եւ հեռավոր գալակտիկաներից ստացվող հազիվ որսալի ազդանշանների մշակմամբ կզբաղվի ռադիոաստղադիտակին միացված գերհամակարգիչը, նշել Է ՏԱՍՍ-ը: Նաեւ գիտնականները հուսով են սարքի միջոցով հաջողության հասնել արտերկրային քաղաքակրթությունների որոնումներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]