1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ դատի հանձնախումբը Ջեմ Օզդեմիրին պարգևատրել է Ազատության մրցանակով

Հայ դատի հանձնախումբը Ջեմ Օզդեմիրին պարգևատրել է Ազատության մրցանակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը Ազատության մրցանակ է շնորհել Գերմանիայի խորհրդարանի ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին` անհատապես և ողջ Բունդեսթագին` Թուրքիայի կառավարության ճնշմանը դիմագրավելու քաջության ու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից:

«Օզդեմիրը և Գերմանիայի Բունդեսթագն արժանի են մեր բարձրագույն պարգևին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պաշտպանելու իրենց քաջության համար` ի հեճուկս նրանց անցյալի և ներկա դաշնակից, ժխտողական թուրքական կառավարության աննկարագրելի ճնշումների: Չդատապարտված հանցագործության մեջ իրենց նախնիների պատասխանատվությունն ընդունելու նրանց ազնվությունն ու թափանցիկությունն իրապես արժանի են բարձր գնահատանքի, քանի որ դա առաջ է տանում ճշմարտությունն ու նպաստում է արդարությանը»,- նշել է Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը` հույս հայտնելով, որ ամերիկացի օրենսդիրները օրինակ կվերցնեն գերմանացի գործընկերներից` թույլ չտալով թուրքական կառավարությանը քաղաքականություն թելադրել Միացյալ Նահանգներին դատարկ սպառնալիքներով:

Մրցանակը ստանալու կապակցությամբ Ջեմ Օզդեմիրն իր խորին երախտագիտությունն է հայտնել հանձնախմբին: Նա կընդունի մրցանակը հոկտեմբերի 16-ին կայանալիք գալա-երեկոյի ժամանակ` տեսակապի միջոցով:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել է ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]