Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անջելինա Ջոլիի քաղաքական հավակնությունները Փիթից նրա բաժանման պատճառներից մեկն Է դարձել

Անջելինա Ջոլիի քաղաքական հավակնությունները Փիթից նրա բաժանման պատճառներից մեկն Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անժելինա Ջոլիի ակտիվ հումանիտար գործունեությունն Է դարձել ամուսնու՝ Բրեդ Փիթից նրա բաժանման ծանրակշիռ պատճառներից մեկը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին այս մասին հայտնել Է TMZ նորությունների ռեսուրսը, որը մասնագիտացած Է հռչակավոր մարդկանց վերաբերող գաղտնի տեղեկատվության բնագավառում:

Վերջինիս տվյալներով՝ դերասանին խիստ դուր չեն եկել իր կնոջ քաղաքական հավակնությունները, որը չի թաքցրել Միավորված ազգերի կազմակերպությունում առաջին դերերում լինելու ցանկությունը: Նա վարձել Է երկու խորհրդականների եւ նույնիսկ ձեռք Է բերել հատուկ աշխատասենյակ, որտեղ անցկացվում Էին իմիջի եւ կոնկրետ որոշումների նվիրված խորհրդակցություններ:   

Փիթին հատկապես անհանգստացել Է այն երկրներ ուղեւորությունների ժամանակ երեխաներին հետը վերցնելու կնոջ ձգտումը, որտեղ մարտական գործողություններ են ընթանում, օրինակ՝ Իրաք: Անջելինան ճանապարհորդել Է լավագույն թիկնապահների ուղեկցությամբ, որոնց ծառայությունները կարելի Է փողով գնել: Սակայն TMZ-ի տեղեկավտությամբ՝ դերասանի համար դա բավարար չի եղել: Ընտանեկան վեճերը հասել են գագաթնակետին, երբ արծարծվել են Սիրիա ուղեւորության ծրագրերը:   

Ջոլին ապահարզանի Է դիմել՝ հայտարարելով, թե վախենում Է իր երեխաների անվտանգության համար: Պաշտոնապես դերասանուհին վկայակոչել Է Փիթի հետ անհաղթահարելի տարաձայնությունները եւ պահանջել Է իրեն տրամադրել երեխաներին մեծացնելու ամբողջական ու անբաժանելի իրավունքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]