1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցում կան դատախազներ եւ այլ պաշտոնատար անձինք

Գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցում կան դատախազներ եւ այլ պաշտոնատար 
անձինք

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող Հետախուզությունների արդյունքում ի հայտ են եկել կասկածներ,  որ գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցում` ByLock-ում, գրանցված են շուրջ 479 դատավոր, դատախազ եւ պետական այլ պաշտոնյաներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվականը:

ByLock բջջային հավելվածից օգտվում է, ընդհանուր առմամբ, 180 հազար մարդ: Օգտատերերի մեծ մասը այն օգտագործում են նախարարությունների շենքերում, հասարակական վայրերում` WIFI-ի միջոցով, ինչը դժվարացնում է պարզել, թե ովքեր են փաստացի օգտվողները:

Այժմ ընթանում է տեխնիկական զննություն` համակարգից  փաստացի օգտվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Որոշ տեղեկությունների համաձայն` ByLock-ից օգտվողների մեջ կան ոստիկանության վարչության 4 պետ, վարչության 2 պետի տեղակալ եւ նահանգային ոստիկանության 1 պետ:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (Նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

 Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, իսկ նրա գլխավորած շարժումը հռչակել է ահաբեկչական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]