Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստերը կնախագահի Արտակ Շաբոյանը

ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստերը կնախագահի Արտակ 
Շաբոյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը սեպտեմբերի 26-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

Մոսկվայում  տեղի կունենա ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը: Այն մեր երկրի համար առանձնահատուկ է նրանով, որ այս տարվանից սկսած՝ հակամենաշնորհային մարմինների խորհուրդը   Ռուսաստանի Դաշնության փոխարեն ղեկավարում է Հայաստանը: Շաբոյանի՝ խորհրդի նախագահ ընտրվելուց հետո սա առաջին նման լայն ֆորմատով նիստն է:

Նիստի ընթացքում մրցակցային մարմինների ղեկավարները Խորհրդի նախագահին կներկայացնեն իրենց կառույցների վարույթներում գտնվող ընթացիկ և առավել արդիական գործերը՝ համատեղ փորձի փոխանակման նպատակով:

Շաբոյանը կներկայացնի մի քանի համատեղ հետաքրքրություն ներկայացնող գործեր՝ այդ թվում այս պահին ՏՄՊՊՀ վարույթում գտնվող էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների («Յանդեքս», «GG  տաքսի»,  «Մոբի տաքսի») վարքագծի ուսումնասիրության արդյունքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]