Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կասպրշիկը մտահոգություն է հայտնել Արցախում հայ զինծառայողի մահվան առնչությամբ

Կասպրշիկը մտահոգություն է հայտնել Արցախում հայ զինծառայողի մահվան առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անթույլատրելի է համարել հրադադարի խախտման փաստը և ընդգծել, որ մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Դեսպան Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մարդկային կորստի վերաբերյալ, խոստացել է քայլեր ձեռնարկել իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]