Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարմիր խաչը հումանիտար օգնություն Է հասցրել Սիրիայի չորս պաշարված քաղաքներ

Կարմիր խաչը հումանիտար օգնություն Է հասցրել Սիրիայի չորս պաշարված քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 70 բեռնատարներ հումանիտար օգնություն են հասցրել Սիրիայի չորս պաշարված շրջաններ՝ առաջինը վերջին կես տարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել Է, որ ավտոշարասյուները սննդամթերք եւ դեղորայք են հասցրել Դամասկոսի մերձակա Մադայա եւ Զաբադանի քաղաքներ եւ Իդլիբի նահանգի Ֆուա եւ Կեֆրայա գյուղեր:

Լիբանանի հետ սահմանում գտնվող եւ ապստամբների կողմից վերահսկվող Մադայայում Է մնում մոտավորապես 40 հազար մարդ: Քաղաքը շուրջ վեց ամիս պաշարված Է կառավարական զորքերի կողմից, նշում Է Reuters-ը: Զաբադանիում մնում են մոտավորապես հազար խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Քեֆրայայում եւ Ֆուայում մնում Է մոտավորապես 20 հազար մարդ: Այս գյուղերն ապստամբների կողմից շրջապատված են անցյալ տարվա ապրիլից:

Մարդասիրական օգնություն փոխադրող ավտոշարասյան մասնակիցներից մեկը BBC-ին պատմել Է, որ հումանիտար օգնությունը տեղ հասցնելու գործողությունը հաջող Է անցել:

Սիրիայում մոտավորապես 4-5 մլն մարդ ապրում Է դժվարամատչելի շրջաններում, նրանցից 400 հազարը՝ պաշարված բնակավայրերում, որոնք զրկված են կենսականորեն անհրաժեշտ օգնությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]