1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նուբարաշեն» ՔԿ-ում հեռախոսների լիցքավորիչ սարքերի մեջ փոշիացված զանգված է հայտնաբերվել

«Նուբարաշեն» ՔԿ-ում հեռախոսների լիցքավորիչ սարքերի մեջ փոշիացված զանգված է 
հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները սեպտեմբերի 26-ին՝ ժամը ժամը 08:20-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Ն.-ին:

Վերջինիս մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսների լիցքավորիչ 3 սարքերի մեջ թաքցված, 52,5 գրամ ընդհանուր քաշով պոլիմերային թաղանթներով փաթեթավորված կանաչ գույնի բուսական խոնավ զանգված, պոլիմերային զիպ փականով տոպրակի մեջ լցված, 11,9 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշիացված զանգված,  ընդհանուրը 2,7 գրամ քաշով շագանակագույն փոշիացված զանգված և 0,5 գրամ ընդհանուր քաշով, պոլիմերային թաղանթով փաթեթավորված սպիտակ դեղահաբի կտորներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Իրականացվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]