Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 26-27-ը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-29-ին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում և Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը  սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա 4-6 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ի ցերեկը կկազմի +21...+23 աստիճան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]