Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրին սեպտեմբերի 25-ին նշում է «Գյումրու օր»-ը

Գյումրին սեպտեմբերի 25-ին նշում է «Գյումրու օր»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին սեպտեմբերի 25-ին հերթական անգամ նշում է «Գյումրու օր»-ը:

«Գյումրու օր» տոնակատարությունների շրջանականերում, քաղաքում տեղի կունենան Գյումրու Պարարվեստի դպրոցի նորակառույց շենքի բացման արարողությունը,  «Երեխաներ եւ գույներ» մանկական միջոցառումը (Բագրատունյաց պուրակ),  գյումրեցիների ամենասիրելի ճեմափողոցներից մեկի՝ նախկին Ալեքսանդրովսկի, այժմ  Քըրք Քըրքորյանի փողոցի բացման արարողությունը, կկայանա նաև արդեն ավանդական դարձած «Հացի եւ արհեստների փառատոնը», ինչպես նաև կկայանան Գյումրու երիտասարդական պալատի բացման արարողությունը, Aratta Band-ի համերգը, ռեփ-համերգ (Հաղթանակի զբոսայգի)։

Իսկ ավելի ուշ ավանդական «Գյումրու օրը» այս անգամ կփորձի նաև զարմացնել ռոքի սիրահարներին՝  Sima Cunningham (ԱՄՆ), Young Georgian Lolitaz (Վրաստան), Black Marrows (Վրաստան),  Palm of Granite (ԱՄՆ), Bambir, Rozen Tal խմբերը կմասնակցեն «Ռոք Ֆեստ 2016» փառատոնին: Շուրջ 10 ռոք-խումբ ու անհատ կատարող և մոտ 2 հազար հանդիսատես կհամախմբվեն Գյումրու պատմա-ճարտարապետական ամենագեղեցիկ կառույցներից մեկի՝ 19-րդ դարից մեզ հասած «Սև ամրոց»-ի տանիքի ներքո: Վերականգնումից հետո առաջին անգամ «Սև ամրոց»-ն իր դարպասները կբացի հանդիսատեսի առաջ՝ ցուցադրելով այն հնարավորությունն, ինչն այսուհետ կունենա Գյումրին՝ համերգներ ու տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար:

Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով  և տոնական հրավառությամբ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]