Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը և Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության խորացման քայլերը

Էդվարդ Նալբանդյանը և Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության  
խորացման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է  Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ: 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների միջև համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Այս առումով կարևորվել են փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։ 

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ տարեցտարի խորանում են գործարար կապերը, ընդլայնվում է առևտրաշրջանառությունը, որն արդեն կազմում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։

Իրաքի արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է երկրում կայունության հաստատման, ահաբեկչության դեմ մղվող պայքարի մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջային մի շատ հրատապ խնդիրների շուրջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]