Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարները մարել են Մրգաշեն գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Մրգաշեն գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 24-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 4-րդ փողոցի թիվ 2 տան մոտակա հավաբնի տանիքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.22-ին, մարվել՝ 17.20-ին:

Այրվել են Վ. Դ.-ին պատկանող տանը հարակից խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ), խորդանոցում գտնվող 5 հատ փայտե արկղ և 1 վրան: Տեղում իրականացվել է նկարահանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]