Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ն առաջին անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը

«Ալաշկերտ»-ն առաջին անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սուպերգավաթի խաղում միմյանց դեմ մրցել են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն ու գավաթակիր «Բանանց»-ը: «Ալաշկերտ»-ը դժվարին պայքարում կարողացել է հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկնարկային րոպեներին խաղն ընթանում էր ցածր տեմպով: Հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին բարձր կատարած հարվածներով: Մնացած ժամանակահատվածում հիմնականում ընթանում էր առանց գոլային պահերի, պասիվ  խաղ. թիմերն ավելի շատ համառ պայքար էին մղում դաշտի կենտրոնում:

43-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Ալաշկերտ»-ի դարպասին: Տուգանային հրապարակում Ացամազ Բուրաևի նկատմամբ կանոնները խախտել էր Արարատ Առաքելյանը:  11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Լաերսիոն` բացելով հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսում կրքերն ավելի թեժ էին: Խաղակեսի մեկնարկին թիմերի ֆուտբոլիստների միջև վիճաբանություն տեղի ունեցավ, մրցավարներին հաջողվեց հանդարտեցնել ֆուտբոլիստներին: 52-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը կարողացավ հավասարցնել խաղի հաշիվը: Տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արթուր Եդիգարյանը: Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրեցին, սակայն գոլ խփել թիմերից որևէ մեկին չհաջողվեց. խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ առաջին խաղակեսի ընթացքում գնդակին ավելի շատվ տիրում էին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները, սակայն սուր գրոհներ թիմի կատարմամբ չեղան: «Բանանց»-ը նույնպես մեծ ակտիվությամբ աչքի չէր ընկնում: Լրացուցիչ երկրորդ խաղակեսում թիմերի մոտ հոգնածությունն ակնհայտ էր. խաղը պասիվ էր, ֆուտբոլիստները գրեթե կանգնած էին գործում: Թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարով: Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները: «Ալաշկերտ»-ի դարպասապահ Գևորգ Կասպարովը կարողացավ հետ մղել Լայոնել Ադամսի և Լաերսիոյի հարվածները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]