Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ և Ավստրիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ և Ավստրիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ում սեպտեմբերի 23-ին տեղի են ունեցել  քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան ժամանած ավստրիական պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Միխաել Լինհարտը, ով աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալների հետ:

Փոխնախարարներ Կարեն Նազարյանի և Շավարշ Քոչարյանի հետ առանձին հանդիպումների ընթացքում հայ և ավստրիացի դիվանագետները քննարկել են  երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել է  հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել  եվրոպական կառույցներում երկու երկրների փոխգործակցությանը:

Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են  նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցեր, մտքեր են փոխանակվել  ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ավստրիական կողմին ներկայացվել է  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ։

Փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպմանը մտքեր  են  փոխանակվել 2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության առաջնահերթությունների և ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ: Հայկական կողմը վերահաստատել է  իր աջակցությունը 2017թ-ին ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]