Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սարուխանի բուժամբուլատորիայում կազմակերպվեց առողջապահական «Բաց դռների օր»

Սարուխանի բուժամբուլատորիայում կազմակերպվեց առողջապահական «Բաց դռների օր»

ԳԱՎԱՌ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի  նախաձեռնությամբ  տեղի բժիշկ մասնագետների ուժերով  կազմակերպվեց առողջապահական «Բաց դռների օր»:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, Սարուխանի բուժամբուլատորիան սպասարկում է   Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք համայնքների մոտ 12 500 բնակչի: Նշյալ համայնքների  80  քաղաքացիներ այսօր   հետազոտության ենթարկվեցին  Գավառի եւ Մարտունու բժշկական կենտրոններից ժամանած էնդոկրինոլոգի, կարդիոլոգի, վիրաբույժի, գինեկոլոգի, անոթային վիրաբույժի, ուռոլոգի, ակնաբույժի և նեւրոպաթոլոգի կողմից: Մասնագետների ընտրության հարցում  հաշվի է  առնվում  համայնքային ամբուլատորիաների մասնագետների կողմից  իրենց համայնքներում գնահատված կարիքները:

«Միակ խնդիրը, որ ամբուլատորիաներում մենք չենք կարողանում ապահովել, դա գործիքային եւ լաբորատոր հետազոտությունների իրականացումն է: Նման կարիք ունեցող  հիվանդներն անմիջապես  ուղեգրվում են տարածքային  հիվանդանոց կամ  պոլիկլինիկա  եւ  տեղերում ստանում նշված հետազոտությունները: Գավառի տարածաշրջանի համար  նախապատրասում ենք առաջիկայում  տեղի բժիշկ-մասնագետների ուժերով հերթական «Բաց դռները» կազմակերպել  Գավառի ԲԿ-ում, որպեսզի այստեղ  ուղեգրված հիվանդները  անվճար հիմունքներով գործիքային հետազոտություն  անցնեն եւ   տեղում էլ կազմակերպեն իրենց հետագա  բուժումը» - նշեց Անուշ Պողոսյանը: 

Վարչության պետի հավաստմամբ՝ «Բաց դռների օրեր» միջոցառման առաջին փուլի  ամփոփման արդյունքում  պարզվել է, որ հիվանդների մոտ 90 տոկոսն իրենց բուժումը կազմակերպել են մարզում, իսկ  մարզից դուրս ուղեգրումները եղել են  հիմնականում  խիստ  մասնագիտական: «Ունեցել ենք լեղապարկի, կույր աղիքի, տարբեր ճողվածքների վիրահատություններ, որոնք կազմակերպվել են տեղում, մարզի լավագույն մասնագետների կողմից: Մենք «Բաց դռներին» հրավիրում ենք նաեւ  տվյալ բուժհաստատության կողմից սպասարկվող զինվորական հաշմանդամներին, որոնք  հետազոտվում են եւ ըստ  ցուցման  ու անհրաժեշտության նրանց տրվում է համապատասխան դեղորայք»,- հավելեց Անուշ Պողոսյանը:

Ըստ  ժամանակացույցի՝  հերթական «Բաց դռների օր» միջոցառումը կանցկացվի Կարմիրգյուղ համայնքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]