Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 8.7 միլիոն դոլարի առք և վաճառք

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 8.7 միլիոն դոլարի առք և վաճառք

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 19-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 84 միլիոն 831 հազար 430 դոլար՝ 472.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78 միլիոն 645 հազար 590 ԱՄՆ դոլար՝ 474.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 473.89 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:     

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 միլիոն 803 հազար 693 եվրո 527.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով,և վաճառվել 12 միլիոն 469 հազար 764 եվրո 532.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 327 մլն 862 հազար 996 ՌԴ ռուբլի 7,31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 400 մլն 704 հազար 903 ՌԴ ռուբլի 7,41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.3 մլն ԱՄՆ դոլար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]