Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ զինծառայողները Իրաքում ԻՊ-ի գրոհայինների դեմ սպիտակ ֆոսֆորով արկեր են կիրառել

ԱՄՆ զինծառայողները Իրաքում ԻՊ-ի գրոհայինների դեմ սպիտակ ֆոսֆորով արկեր են կիրառել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինծառայողները հաստատում են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սպիտակ ֆոսֆոր օգտագործելու հանգամանքը, սակայն չեն մանրամասնել նման գործողության նպատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Washington Post-ը:

Սպիտակ ֆոսֆորով արկ օգտագործելու ենթադրություններն արվել են Պենտագոնի կայքում տեղադրված լուսանկարից, որում երևում են այդ նյութով պատված արկերը:

«Կոալիցիայի ուժերն այդ արկերն օգտագործում են զգուշությամբ և զինված հայկամարտությունների բոլոր օրենքներին համապատասխան: М825А1 արկերն օգտագործվում են շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչություն չկա և միշտ չէ, որ օգտագործվում են թշնամու ուժերի դեմ»,- պարբերականի հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Ջոզեֆ Սկրոկան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]