1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն առանց Մխիթարյանի ջախջախեց «Լեսթեր»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն առանց Մխիթարյանի ջախջախեց «Լեսթեր»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ ջախջախեց Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղի մեկնարկային րոպեներին թիմերը հավասար խաղ էին ցուցադրում և մի քանի անգամ փոխանակվեցին վտանգավոր պահերով: Հանդիպման 22-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Բաց թողած գնդակից հետո «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները խուճապի մատնվեցին և չկարողացան ուշքի գալ: 37-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստների գրոհները կրկին արդյունք տվեցին. Գոլի հեղինակ դարձավ Խուան Մատան: Ընդամենը երեք րոպե անց դաշտի տերերին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել գործող չեմպիոնի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը: 42-րդ րոպեին դաշտի տերերի կազմում ևս մեկ գոլի հեղինակ Պոլ Պոգբան: Թիմերն ընդմիջման գնացին 4-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում «Լեսթեր»-ի ֆուտբոլիստներն ավելի լավ սկսեցին խաղը, ինչի արդյունքում կարողացան արագ կրճատել հաշվի տարբերությունը. 60-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Դեմարաի Գրեյը: Խաղի մնացած հատվածում թիմերին այդպես էլ չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ: Խաղն ավարտվեց 4-1 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վաստակեց 12 միավոր և ժամանակավորապես բարձրացավ 3-րդ հորիզոնական:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]