1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է «AVIC International» միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

Կարեն Կարապետյանն ընդունել է «AVIC International» միջազգային կորպորացիայի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է չինական «AVIC International» միջազգային կորպորացիայի նախագահ Լիու Ջունի գլխավորած պատվիրակությանը: 

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Լիու Ջունը նշել է, որ «AVIC International»-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները:

Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի հեռանկարները: 

Վարչապետ Կարապետյանը ողջունել է մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու «AVIC International»-ի նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից համագործակցությանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ ըստ ոլորտների համատեղ ավելի առարկայական քննարկել հնարավոր ներդրումային ծրագրերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]