1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 23.09.2016

Սպասվող լրահոս. 23.09.2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ է հանդիպելու Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա խոսելու է  սեպտեմբերի 18-ին կայացած և հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին:

Հայաստանի անկախության 25-ամյակին անցկացված զորահանդեսը շարունակվում է քննարկվել հասարակական, քաղաքական գործիչների շրջանակում: Այս անգամ զորահանդեսի ռազմաքաղաքական շեշտադրումներին կանդրադառնա  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Տավուշի մարզի Խաչարձան գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կբացի համայնքի նորակառույց  մարզահամալիրը, խմելու ջրի վերակառուցված համակարգը եւ նորաստեղծ պուրակը: Հանդիսությունը կմեկնարկի համայնքի 130 բնակիչների մկրտությամբ, որը կկայանա նոր պուրակում:

Մեկնարկում է «Տեխնոլոգիաներն առանց սահմանների» ծրագիրը: Ծրագրի նպատակն է Հայաստանում աուտիզմ համախտանիշ ունեցող անձանց համար առաջին անգամ կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ, ապահովել նրանց մրցունակությունն աշխատաշուկայում և հետագայում աջակցել աշխատանքի տեղավորման գործընթացին: Ծրագրի մեկնարկը կտրվի «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամասում:

ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին և առաջին տիկին Նենսի Ռեյգանին, Ուելսի արքայադուստր Լեդի Դիանային ու ամերիկյան շոու բիզնեսի շատ հայտնիների սպասարկած Jessica ապրանքանիշի և աշխարհի մեգապոլիսներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիր Ջեսիկա Վարդուղյանը Երևանում կանցկացնի սեմինար, վարպետության դաս հայ մասնագետների համար:

Գյումրիի Թատերական հրապարակում «Համախմբում» կուսակցությունը հրավիրում է համապետական հանրահավաք, որին կհաջորդի երթը։ Հանրահավաքը կուղեկցվի սիրված երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանի համերգով։

Լրագրողների հետ կհանդիպի «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը, ով  կներկայացնի «Երևանում վերջին 25 տարիների ակնառու փոփոխությունները» թեմայով անցկացված վերջին հետազոտության արդյունքները:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2016 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը։Այս տարի փառատոնը հյուրընկալելու է կատարողներ Հայաստանից, Ճապոնիայից և Ֆրանսիայից։ Այն նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:  Գիտաժողով-փառատոնին ընդառաջ այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը, փառատոնի կազմկոմիտեի անդամ Դավիթ Ղազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի  գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը կներկայացնեն մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]