1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ հաքերները հասանելիություն են ստացել ադրբեջանցի 1200 սպաների անձնական տվյալների

Հայ հաքերները հասանելիություն են ստացել ադրբեջանցի 1200 սպաների անձնական 
տվյալների

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը հայ հաքերներն ադրբեջանական մի շարք կայքեր են կոտրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայկական կիբեր բանակի ֆեյսբուքյան էջը, հայ հաքերները ադրբեջանական մի շարք կայքերում դրել են Հայաստանի դրոշը պատկերող նկար և շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ:

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի ֆեյսբուքյան էջն էլ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խմբի կողմից իրականացված գործողությունների ընթացքում հասանելիություն է ստացվել  ադրբեջանցի 1200 սպաների անձնական տվյալներին, որի մեջ ներառվում են՝ նույնականացման համարներ, հեռախոսահամարներ, բնակության հասցեներ և այլ անձնական տվյալներ: 

«Խմբի, Noyer_1K, n0p_c0ntr01-ի կողմից իրականացված մեկ այլ գործողության արդյունքում հասանելիություն է ստացվել ադրբեջանական բանկերից մեկի հաճախորդների տվյալների բազային, որը ներառում է շուրջ 10,000 մարդու անձնական տվյալ.... Շնորհավոր տոնդ Հայաստան»,- ասված է խմբի տարածած հայտարարության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]